Մուսա Լեռան պայքարի հերոսամարտիկը՝ Վեր. Տիգրան Անդրեասյան

Վեր. Տիգրան Անդրեասյանը ծնվել է 1888թ.-ին Սվեդիայի (Մուսա Լեռ) Յողունոլուք գյուղում:
1902թ.-ին նրան ուղարկում են Այնթապ՝ Կնետրոնական Թուրքիայի քոլեջ:
1906-1907թթ. մեկ տարի ուսուցչություն է անում էքյիզ օլուգում՝ Քյորքյունեի նախակրթարանում: Կիրակի առավոտները, վարժարանի բեմից, երկու գյուղերի համար պաշտամունք էր վարում:
1907-1908թթ. սովորում է Սոֆոմորի դասարանում:
1908-1909թթ. պաշտոնավարում է Ֆարթըսլում  (գյուղ Կիլիկիայում) որպես ուսուցիչ-քարոզիչ:

Երբ սկսվում է կիլիկյան ջարդերը, ողջ կյուղը, Աստծո կամքով, մազապուրծ ազատվում է հստակ ոչնչացումից: 1911թ.-ին Տիգրան Անդրեասյանը ավարտում է Կենտրոնական Թուրքիայի քոլեջը: Ամռանը Հասան Բեյլիում հոգեւոր գործով զբաղվելուց հետո նույն տարվա աշնանը Անդրեասյանն ընդունվում է Մարաշի Աստվածաբանական ճեմարան, որն ավարտում է 1914թ.-ին: Նույն թվականին օրիորդ Արաքսի Մնջերյանի հետ ամուսնանալուց հետո, ստանձնում է Զեյթունի Ավետարանական եկեղեցու հովվությունը:

1919թ.-ին վերադառնում է Սվեդիա, ոորտեղ երկու տարի հովվություն է անում Յողունոլիքի եւ Բիթիասի Ավետարանական եկեղեցիներում, իսկ հաջորդ երեք տարիներին, որպես հովիվ, ծառայում է միայն Բիթիասի եկեղեցում:
1924թ.-ին ստանձնում է Քեսապի Ավետարանական եկեղեցու հովվությունը: Նույն թվականին ձեռնադրվում է Հալեպում:
1927թ.-ին կորցնում է կնոջը, մեկ տարի հետո ամուսնանում է օրիորդ Զարուհի Տետեյանի հետ:
1929թ.-ին նրա պաշտոնը Քեսապից կրկին տեղափոխվում է Բիթիաս, իսկ դրանից վեց տարի անց՝ Բիթիասից Քեսապ: Երեք տարի անց տեղափոխվում է Լաթաաքիա, որտեղ չորս տարի հովվություն է անում ավետարանական փոքրաթիվ համայնքին: 1942թ.-ի նոյեմբերի 18-ին ստանձնում է Հալեպի Տավուտիե թաղի նորաշեն եկեղեցու հովվությունը:
1949թ.-ց սկսած, եղել է Հալեպի Բեթել Հայ Ավետարանական եկեղեցու հովիվը:     

Հավատի մարտիկը

Վերապատվելի Տիգրան Անդրեասյանը Մուսա Լեռ է բարձրանում ժողովրդի հետ միասին, որտեղ ղեկավարում է Վարչական կնետրոնական մարմինը: Մեկուկես ամիս կռիվ մղելուց հետո, ֆրանսիական մարտանավերով տեղափոխվում են Եգիպտոս՝ Պորտ Սաիդ:

Լեռ բարձրանալուց մի քանի օր հետո կազմվւմ է   հոգուց բաղկացած կենտրոնական գերագույն խորհուրդ: Այդ մարմինը լեռան վրա բարձրագույն հեղինակություն ուներ: Վերպատվելի Տիգրան Անդրեասյանն ընտրվել էր այդ մարմնի նախագահ:

Վեր. Անդրեասյանի գրությունը այն նավապետին, որի նավը կմոտենար ափին:

«Պապրոն՛ն, դիմում ենք Փեզ հանուն Աստծո եւ մարդկային եղբայրության, դիմում ենք հանուն Քրիստոսի, հանուն քաղաքակրթության, ընդդեմ քաղաքակրթության այս ոսոխին եւ խնդրում, որ ազատեք մեր կյանքն ոու պատիվը: Համաձայնե՛ք, պարո՛ն, փոխադրել մեզ Կիպրոս կամ ուրիշ ազատ երկիր: Եթե դա հնարավոր չէ, խնդրում ենք փոխադրել գոնե մար կանանց, ծերերին ու մանուկներին:
Զինե՛ք մեզ, ու պատրաստ ենք կողք կողքի կռվելու ձեզ հետ թուրքական ուժերի դեմ:
Խնդրում ենք, պարո՛ն, մի՛ թողեք, որ սովամահ լինենք:
Մի՛ թողեք, որ ոչնչանանք, ազատե՛ք մեր կյանքն ու պատիվը, քանի դեռ շատ ուշ չէ:
Դիմադրության վայրից՝ բոլոր քրիստոնյաների անունից Տիգրան Անդրեասյան»: