Քայլերթ դեպի Ծիծեռնակաբերդ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ծառայողները, անդամները եւ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության աշխատակիցները տարիներ շարունակ, ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր գնում են միասնական քայլերթով: Հայաստանի այլ քաղաքներից Երեւան ժամանած ՀԱԵ համայնքներն այս տարի եւս, հոգեւոր հովիվների առաջնորդությամբ, միացան քայլերթին եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ: