Այցելություն Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ապրիլի 24-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու աշխատակիցներ և ծառայողներ, ինչպես նաև հյուրեր արտասահմանից, ովքեր Հայաստան էին ժամանել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին  մասնակցելու համար այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 100 տարի առաջ  տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին: