Էկումենիկ ճամբար ՀԱԵ-ի մասնակցությամբ

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության և ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի համագործակցությամբ հունիսի 8-13-ը տեղի ունեցավ Ամառային Էկումենիկ Ճամբար: Այս տարի այն իրականացվեց Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում (Վանաձոր), որին մասնակցեցին 12-16 տարեկան 63 պատանի Հայ Առաքելական, Հայաստանյայց Ավետարանական և Հայ Կաթողիկե եկեղեցիներից ու ազգային փոքրամասնություններից, ինչպես նաև՝ 2018թ. աստվածաշնչյան գիտելիքի վիկտորինա ծրագրի 3-րդ փուլում հաղթած Երևանի դպրոցներից 33 աշակերտ: Ճամբարականների ակտիվ առօրյայի մաս էին կազմում աստվածաշնչյան դասերն ու աստվածաշնչային թեմաներով քննարկումները, եկեղեցիների հոգևորականների հետ հանդիպում-զրույցները, հոգեբանների հետ խմբային և անհատական աշխատանքները, ձեռարվեստը, ազգային պարերը, ժողովրդական տոների և ծեսերի մասին դասընթացը, ընտանեկան բռնության թեմայով սոցաշխատողի հետ հանդիպում-զրույցը, բակային աշխույժ խաղերը և այլն: Ճամբարի նպատակն էր նոր սերնդին կրթել քրիստոնեական արժեքներով և տալ համապարփակ գիտելիքներ Աստվածաշնչի և քրիստոնեական եկեղեցիների մասին: Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կողմից որպես Սուրբ Գրքի ուսուցիչ, հոգեբան և արտթերապիստ՝ մասնակցում էր Մոնիկա Հովսեփյանը: Ճամբարականները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու պատմությանը, որը ներկայացրեց Վեր. Գևորգ Գասպարյանը:

Ճամբարի մասին կարող եք կարդալ նաև այս հղմամբ՝ https://www.facebook.com/TheBibleSocietyofArmenia/

Էկումենիկ ճամբարին անդրադարձել է նաև Շողակաթ հեռուստաընկերությունը: Տեսանյութը՝ ստորև.