Արցախում ՀԱԵ եկեղեցաշենքը վերակառուցվում է

2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսները, որոնք  մեր պատմության մեջ մտան որպես Արցախյան երկրորդ պատերազմի շրջան, մեծ հարված էին ինչպես Արցախի Հանրապետությանը, այնպես էլ՝ այդտեղ հոգևոր, կրթադաստիարակչական գործունեություն ծավալող Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցուն (ՀԱԵ)։

Այդ մեծ հարվածից վերականգնվելու և վերակառուցվելու համար Արցախի ՀԱԵ-ին օգնության ձեռք մեկնեց GAW (Gustav-Adolf-Werk) կազմակերպությունը, որը գործում է Գերմանիայի Ավետարանական Եկեղեցուն կից։ GAW-ից ստացված նվիրատվության և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ վերանորոգվեցին Ստեփանակերտի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու տանիքը, դռներն ու պատուհանները, ինչպես նաև եկեղեցու համար ձեռքբերվեց 2 նոր օդորակիչ։

ՀԱԵ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում GAW-ին դժվար իրավիճակում սատարման և օժանդակության համար, աղոթում, որ Աստված շարունակաբար օրհնի և գործունեության նոր դռներ բացի նրանց առջև։

Gustav-Adolf-Werk-ի գործունեությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝https://www.gustav-adolf-werk.de/