«Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը» խորագրով միջազգային գիտաժողով Մայր Աթոռում

Ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ «Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, ՀՀ սփյուռքի նախարարության, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայ Կաթողիկե եկեղեցու, Հայ Ավետարանչական ընկերակցության և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի աջակցությամբ:  

Ներկաներին Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախախագ վեր. Մկրտիչ Գարակէօզեանի ողջույնի խոսքը ներկայացրեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը: 

Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցուանունից գիտաժողովին զեկուցումով հանդես եկան. 

1.  Դոկտոր Վահրամ Շեմմասյանը - Կալիֆորնիայի Նորթրիջ նահանգային համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրերի ղեկավար

թեմա`     «Ցեղասպանության տարիներին Հայ Ավետարանական      հոգևորականների դերը Սիրիա տարագրված հայերի փրկության գործում»

 

թեմա`      «Հալեպի Առաջնորդարանի մարդասիրական միջամտությունը       Հայոց  ցեղասպանության առաջին հանգրվանի ժամանակ»  

2.  Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյան- Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ 

թեմա` «Վերապատվելի Ենովք Հատիտյանը՝ 1920-1940 թթ.     լիբանանահայության  կազմակերպման անխոնջ ռահվիրան»  

Մանրամասները՝  http://www.mindiaspora.am/am/News/3809     

Գիտաժողովի մանրամասների մասին վեր. դոկ. Փոլ Հայդոստյանը և ՏերԱսողիկ քահանա Կարապետյանը պատմում են Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման շրջանակներում: