ՀԱԵ միացյալ երիտասարդական համագումար Հանքավանում

Մարտի 10-12-ը Հանքավանի «ՇԻԻՆ Շողիկ» ճամբարում տեղի ունեցավ ամենամյա միցյալ երիտասարդական համագումար, որին մասնակցեցին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 90 երիտասարդներ, Հայաստանի 12 քաղաքներից: Ձյունառատ Հանքավանը հրաշալի հնարավորություն ընձեռեց երիտասարդներին գարնանային ձյունը վայելելու ու  ձմեռային խաղերի մասնակցելու: Հրաշալի հաղորդակցությունից,  Play time-ի ձևաչափով կազմակերպված ինտելեկտուալ եւ ժամանցային խաղերից առավել, երիտասարդները վայելեցին միասնական պաշտամունքները, Աստծո խոսքի պատգամներն ու սերտողությունները: «24/7» խորհրդանշական անվանումը կրող համագումարի ընթացքում երիտասարդները լսեցին եւ խոսեցին հավիտենական եւ ժամանակավոր ապահովության աղբյուրների մասին, մասնակցեցին սեմինարների՝ մարդկային, նյութական և ինտելեկտուալ ռեսուրսների, դրանց մեջ ապահովություններ փնտրելու թեմաներով: Համագումարի նպատակն էր՝ երիտասարդին օգնել, որպեսզի իր ապահովությունը օրվա 24 ժամը, շաբաթվա 7 օրը փնտրի Աստծո մեջ:

Համագումարի ընթացքում տեղի ունեցավ  նաեւ «Նոր երգ» փառատոնի ձայնասկավառակի շնորհանդեսը, որին մասնակցեցին երգերի հեղինակներն ու կատարողները: