Իրանի ՀԱԵ-ն նոր ձեռնադրյալ Հովիվ ունի

Իրանի Հայ Ավետարանական եկեղեցու երկարամյա ծառայողներից մեկը՝ Վազրիկ Սաֆարյանը, այլեւս ձեռնադրյալ հովիվ է: Հինգշաբթի՝ ապրիլի 6-ին, Հայ Ավետարանական «Ս. Յովհաննէս» եկեղեցում,  քարոզչության արտոնություն ստացած պատվելին, Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ՝ Վեր. Մկրտիչ Կարագյոզյանի եւ մի քանի այլ ձեռնադրյալ հովիվների ձեռամբ՝ վերապատվելի կարգվեց: Այսուհետ Վեր. Վազրիկ Սաֆարյանը Քրիստոսին ու Նրա Սուրբ եկեղեցուն կծառայի որպես ձեռնադրյալ հովիվ: Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին շնորհավորում է Իրանի Հայ Ավետարանական եկեղեցուն եւ Վեր. Վազրիկ Սաֆարյանին, աղոթում, որ Իրանում քրիստոնյաների հանդեպ հալածանքների մեջ շարունակեն տեսնել Տիրոջ հրաշքներն ու Նրա Արքայության տարածման համար պատվական անոթ լինեն: