ՀԱԵ տարեկան համաժողով՝ Հանքավանում

Յուրաքանչյուր տարի, հոկտեմբերի սկզբին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) Հայաստանի եւ Արցախի Հովիվներն ու հոգաբարձուները հավաքվում են ՀԱԵ միության ժողովին՝ ամփոփելու տարեկան ծրագրերը, առաջիկա անելիքները ծրագրելու եւ այդ ծրագրերի ու համայնքային կարիքների համար աղոթելու: Միության Ժողովի ամենակարեւոր առաքելություններից մեկն էլ ՀԱԵ ղեկավար մարմնի՝ խորհրդի անդամների ընտրությունն է:  Արդեն երկու տարի է Միության ժողովը ոչ թե մեկ, այլ երեք օրով է կազմակերպվում: 2017թ.-ի հոկտեմբերի 1-3-ը Հանքավանի «ՇԻԻՆ Շողիկ» ճամբարում էին հավաքվել Հայաստանի եւ Արցախի 23 քաղաքներից՝  ՀԱԵ 100-ից ավելի ներկայացուցիչներ , որոնց թվում նաեւ երեցկիներ: Մեկ տարվա կտրվածքով հաշվետվություններ ներկայացրեցին ՀԱԵ  ավագ հոգեւոր հովիվ՝ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը(հաշվետվությունը այստեղ՝ www.youtube.com-ECA senior pastor), ՀԱԵ հովվական հանձնախմբի նախագահ՝ Վեր. Հովհաննես Հովսեփյանը, ՀԱԵ կանանց ծառայությունների կոորդինատոր՝ Էլիզ Բաղդասարյանը (հաշվետվությունը այստեղ՝ www.youtube.com-ECA-women) ՀԱԵ զույգերի ծառայությունները համակարգող՝ Վեր. Արթուր Օչինյանը (հաշվետվությունը այստեղ՝ www.youtube.com-ECA-couples) , ինչպես Նաեւ ՀԱԵ ՔԴ տնօրեն՝ Վեր.Ալբերտ Փայտյանը (հաշվետվությունը այստեղ՝ www.youtube.com-ECA CA): Ի դեպ, Վեր.Փայտյանի զեկույցը վերջինն էր ՔԴ տնօրենի պաշտոնում: Գործնական ժողովներից ու հաշվետվություններից բացի, երկօրյա համաժողովին վերապատրաստման սեմինարներ եղան: ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ՝ Վեր. Մկրտիչ մելքոնյանը հոգաբարձության ատենդապիրներին սովորեցրեց արձանագրություններ կազմելու մեթոդները, իսկ հաշվապահներին եւ հովիվներին՝ եկեղեցու հաշիվներն ու գանձանակը ղեկավարելու սկզբունքները: Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաեւ www.eca.am կայքի գործունեությանն ու թղթակցելու մեթոդներին: Գործնական եւ ուսուցողական պահերից առաջ, ՀԱԵ միության համաժողովի մասնակիցները փառաբանում էին Աստծուն, եւ լսում Սուրբգրային պատգամը, որն այս անգամ համագումարի հատուկ հյուրի՝ Վեր. Նշան Բակալյանի շուրթերով էր հնչում: Վեր. Բակալյանի պատգամների շարքը Կողոսացիս 1-ին գլխի շուրջ  էր եւ վերնագրված էր՝ «Քրիստոս՝ ամեն բանի մեջ նախապատիվ»:  Շնորհիվ ՀԱԵ Արմավիրի հոգեւոր հովիվ Վեր. Գարուշ ԱՆտոնյանի հոգեցունց ասմունքի եւ երեցկին Մարետա Անտոնյանի անզուգական կատարումների՝ համագումարի մասնակիցների համար յուրահատուկ օրհնություն դարձավ նաեւ մշակութային երեկոն: (Մ.Անտոնյանի կատարումներից՝ www.youtube.com-M.Antonyan