ՀԱԵ 174-ամյակի առցանց պաշտամունք ՄԱՀԱԵՄ-ի կողմից

1846թ.-ի հուլիսի 1-ին, Կոստանդնուպոլսի Բերա թաղամասի բնակարաններից մեկում տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու առաջին՝ հիմնադրության պաշտամունքը (ավցելի մանրամասն տես այստեղ՝  http://www.eca.am/news/our_news/eca-birthday): Այս տարի ՀԱԵ 174-ամյակն է: Աշխարհում ստեղծված համաճարակային իրավիճակի պատճառով որևէ հանրային միջոցառում չկազմակերպվեց, սակայն աշխարհի տարբեր ծայրերում ՀԱԵ- տարեդարձը նշելու յուրահատուկ՝ առցանց տարբերակներ գտնվեցին: Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախաձեռնությամբ, օրինակ, տոնակատարության պաշտամունքի տեսանյութ պատրաստվեց, որը սիրով ներկայացնում ենք ստորև: