ԿՀԱՕ առցանց պաշտամունք

Գրեթե մեկ դար, այժմ արդեն աշխարհի ավելի քան 170 երկրում ամեն տարի՝ մարտ ամսվա առաջին ուրբաթ օրը կազմակերպվում է Կանանց Համաշխարհային աղոթքի օր (ԿՀԱՕ): Այդ օրը, աշխարհի տարբեր երկրներում, արեգակի շրջապտույտի հետ միասին , եկեղեցական տարբեր հարանվանությունների հազարավոր քրիստոնյա կանայք միասնաբար աղոթում են տվյալ տարվա ԿՀԱՕ ծրագիրը կազմած երկրի եւ ժողովրդի համար: Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին (ՀԱԵ) այս նախաձեռնությանը միացել է 5 տարի առաջ: Այս տարի, սակայն, աշխարհում տիրող համաճարակային իրավիճակի պատճառով գրեթե բոլոր երկրները ԿՀԱՕ-ն առցանց են իրականացրել:  Մարտի 6-ին՝ ուղիղ ժամը 11:00-ին առցանց պաշտամունք տեղի ունեցավ նաև ՀԱԵ ֆեյսբուքի ու Յություբի ալիքներով: Առցանց պաշտամունքին աղոթքներ բարձրացան Վանուատուի ու Հայաստանի համար: