Երիտասարդական համագումար Շուշիում

Սեպտեմբերի 11-13-ը, Շուշիի «Պետրոսյան» ճամբարն իր դռները բացել էր Շուշիից և Ստեփանակերտից 65 երիտասարդների առջև, ովքեր մասնակցեցին «Արթնացի՛ր» խորագրով համագումարին: Համագումարի կազմակերպիչ Արցախի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին երիտասարդներին ներկայացավ հագեցած օրակարգով։ Քննարկման նյութերն էին՝

• անտարբերությու՞ն, թե՞ եռանդուն կյանք (Հովնան 1։1-6)

• նպատակ, տեսիլք, ինչպե՞ս հասնել և դարձնել իրականություն

(Նեեմիա 2։17-20, 4։14-18)

• ինչպե՞ս հարատևել եռանդով լցված կյանքում (Ա Կորնթ. 9։24-27)

Երիտասարդներին հնարավորություն տրվեց կտրվել առօրյայից և մտածել կյանքի ընթացքի մասին, թե ինչպե՞ս են անցկացնում իրենց կյանքի օրերը՝ հոգևորապես քնա՞ծ, թե՞ արթուն վիճակում։ Նրանք առիթ ունեցան նաև անդրադառնալու իրենց տեսիլքներին, նպատակներին, մտածել՝ արդյո՞ք դրանք Աստծուց են և ինչպե՞ս դժվարությունները հաղթահարելով՝ իրականություն դարձնեն Աստծուց ստացած տեսիլքները։

Համագումարի մասնակիցները մեծ ակտիվությամբ մասնակցեցին նաև հետաքրքիր ժամանցային ծրագրերին՝ սպորտային խաղերին, ձեռային աշխատանքին, բացօդյա կինոդիտմանը­­­, իսկ համագումի վերջին օրը նաև խարույկի շուրջ հաղորդակցությանն ու փառաբանությանը։ Երիտասարդների ակտիվ մասնակցությունը ծրագրերն ավելի ուրախ ու հետաքրքիր դարձրին։

Փառք ենք տալիս Աստծուն այս հնարավորության համար, որ կարողացանք Նրա ողորմությամբ այս օրերն անցկացնել խաղաղության և միաբանության մեջ։

 

Աննա Թադևոսյան