«Սուրբ Ծննդյան Մեծ սեր». Տարեմուտի միջոցառում Այնթապում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Այնթապում տարեմուտի յուրահատուկ միջոցառում էր կազմակերպել մանուկների ու պատանիների համար: Ներկայացումը կոչվում էր «Սուրբ Ծննդյան Մեծ սեր». Կամակոր ու չարաճճի ծաղրածուն, ով նախանձում էր Ձմեռ Պապի հաջողություններին, լիովին փոխվում է, երբ լսում է Բարի Լուրն ու տեսնում է մանուկ Հիսուսին մսուրում: Նա  ստանում է  իր կյանքի ամենամեծ նվերը՝ Աստծո մեծ սերը ու երեխաների օրը տոն դարձնում: Տոնական տրամադրությունն ամբողջացավ Ձմեռ Պապիկից ստացած նվերներով: