Հանդիպում Արամ Ա. Վեհափառի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառը, Լիբանանի Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Արք. Տեր Շահե Փանոսյանի եւ միաբանության հայրերի ընկերակցությամբ, այցելել էր Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների միության նախագահ՝ Վեր. Մկրտիչ Կարագյոզյանին: Վերջինին ընկերակցում էին կենտրոնական մարմնի ատենապետ՝ Վեր. Դոկտ. Փոլ Հայդոսթյանը եւ մի խումբ հոգեւորականներ:

Հանդիպման ընթացքում շահեկան եւ ջերմ զրույց է տեղի ունեցել հայկական համայնքներին հուզող այնպիսի հարցերի շուրջ ինչպիսիք են՝ եկեղեցական միաբանությունը, հոգեւոր կոչումը, Կիլիկիո Կաթողիկոսության ու Հայ Ավետարանական Եկեղեցու սերտ համագործակցությունը, կրթական ոլորտի մարտահրավերները, Հայաստանի Հանրապետության 100-ամյակի ծրագրերն ու Միջին Արեւելքի հայության կյանքի ամրապնդումը:

Վեհափառն իր բարեմաղթանքներն ու բարձր գնահատանքն է հայտնել Հայ Ավետարանական համայնքին եւ եկեղեցուն՝ ազգանպաստ եւ նվիրված ծառայության համար: Վերապատվելի Կարագյոզյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել այցելութեան համար եւ կարեւորել է Վեհափառի կատարած լայնածավալ ու նվիրյալ աշխատանքը: