Արցախցի ընտանիքների առօրյան «Շողիկ»-ում

Հայ Ավետարանչական Ընկերակցությունը և Հայաստանյայց Ավետարանական Եկեղցին նաև Արցախից Հայաստան ժամանած ընտանիքների հանդեպ հոգատարությամբ են  փորձում ծառայել մեր երկրին ու մեր ժողովրդին: Այս ծառայությունը Աստծո սիրո, հոգատարության, խնամքի և Ավետարանի գործնական պատգամի արտահայտություն է, որին բոլորս ենք կանչված: Տերը պահի ու պահպանի մեր երկիրը, մեր սահմանները ու մեր զինվորին։ 

ՍիվիլՆեթն այցելել է Արցախից եկած ավելի քան 120 ընտանիքների, որոնք այս օրերին ապրում են ԱՀԱԸ և ՀԱԵ «Շողիկ» ճամբարում։ Այստեղ ապահովվում է  արցախցիների կեցությունը, երեքանգամյա սնունդը, իսկ դպրոցահասկ երեխաները հաճախում են հարակից դպրոց։