ԱՀԱԸ Ավետիսյանը դպրոցը՝ «LEED» արծաթակիր

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հիմնադրած, ԱՀԱԸ կողմից ֆինանսավորվող Երևանի Ավետիսյան դպրոցն արժանացել է ամերիկյան հեղինակավոր LEED բնապահպանական հավաստագրի (Leadership in Energy and Environmental Design , Առաջնորդություն՝ էներգետիկայի և բնապահպանական նախագծման մեջ)։ Ավետիսյան դպրոցի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ընթացել են միջազգային բնապահպանական բարձր չափանիշներին համահունչ, իսկ կրթահամալիրը երեխաների մեջ զարգացնում է բնապահպանական մտածելակերպ և ապրելակերպ։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնը պարգևատրվել է «LEED Արծաթ» հավաստագրով՝ դառնալով նման մրցանակի արժանացած առաջին կառույցը Հայաստանի Հանրապետությունում:

Դպրոցին նաև շնորհվել է LEED Earth Designation մրցանակ, որը յուրաքանչյուր զարգացող երկրում տրվում է առաջին բնապահպանական շիննախագծին՝ Միացյալ Նահանգների Կանաչ կառույցների խորհրդի (USGBC – The United States Green Building Council) LEED չափանիշներին բավարարելու համար։

LEED-ը բնապահպանական ուղղվածություն ունեցող կառույցների հավաստագրման ծրագիր է, որն իրականացվում է USGBC հովանու ներքո: USGBC կենտրոնական գրասենյակը տեղակայված է Վաշինգթոն DC-ում (Կոլումբիա շրջան): Ըստ Մահեշ Ռամանուջամի՝ USGBC նախագահի և գլխավոր տնօրենի, LEED հավաստագրումը նույնականացնում է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Ավետիսյան դպրոցը՝ որպես կայունության ցուցադրության նմուշ, և ցույց է տալիս Ավետարանչականի առաջնորդությունը՝ շինարարական արդյունաբերության վերափոխման գործում:

Ավետիսյան դպրոցը հիմնադրվել է 1998 թվականին, որպես անվճար կրթահամալիր՝ անապահով ընտանիքների երեխաների համար: Նոր K-12 ուսումնական համալիրն իր մեջ ներառում է 2014 թվականի սեպտեմբերի 1-ին բացված Գրիգոր և Բեատրիս Բիլեզիկյան մասնաշենքը: ԱՀԱԸ Խորհրդի անդամ, բարերար Էդվարդ Ավետիսյանի (Լեքսինգթոն, Մասաչուսեթս) երազանքն էր կառուցել մի դպրոց՝ ի հիշատակ Մեծ Եղեռնից փրկված իր ծնողների՝ Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների, ովքեր իրենց կյանքի ողջ ընթացքում շատ մեծ արժեք են տվել կրթությանը:

Դպրոցը, ներկայումս ընդգրկելով 552 աշակերտ և 50 մանկապարտեզի սան, մատուցում է անվճար կրթություն Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Այն իրականացնում է իր գործունեությունը ԱՀԱԸ միջոցով և համապատասխանում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված չափանիշներին:

«Ավետիսյան դպրոցի և համայնքային կենտրոնի գաղափարը եկել է Արևմտյան Հայաստանում աշխատող ամերիկացի և գերմանացի միսիոներներից, ովքեր անվճար ուսուցում էին տրամադրում աշակերտներին 19-րդ դարի կեսերին և 20-րդ դարասկզբին». պատմում է պարոն Ավետիսյանը:

«Իմ մայրն այն հաջողակներից է եղել, ովքեր ստացել են այս կրթությունը: Մենք որոշեցինք ներմուծել այս նույն գաղափարը Երևանում՝ կառուցելով վերականգնվող էներգիայով գերժամանակակից շինություն մի տարածքում, որտեղ օդի աղտոտվածությունը վերահսկողությունից դուրս է, և տարիներ շարունակ նկատվել է քաղցկեղի բարձր ցուցանիշ: Նյու Յորքում Միավորված ազգերի Զարգացման ծրագրի (UNDP) հետ հանդիպման հրավերից հետո, վերականգնվող էներգիայի մեր մասնագետ Արմեն Ղարիբյանին և ինձ տրամադրվեց ֆինանսավորում՝ այցելելու Կոպենհագենում ՄԱԿ Եվրոպական գլխավոր գրասենյակ՝ տեսնելու, թե արդյոք կարող ենք ստանալ նոր գաղափարներ իրենց զանգվածային բնապահպանական գլուխգործոցից: Ինչպես պարզվեց, Արմենը ոլորտից քաջատեղյակ էր առնվազն ոչ պակաս, քան իրենց մասնագետները, և մենք վերադարձանք Երևան՝ ծրագրի համար վերահաստատված վստահությամբ:

Այսօր, Ավետիսյան դպրոցի նոր մոտեցումը, կառուցել՝ օգտագործելով կայուն էներգիա, այնքան է գրավել և՛ կառավարությանը, և՛ հասարակությանը, որ ամբողջ արդյունաբերությունն արագորեն աճում է և այդ արդյունաբերության մեջ աշխատող մարդկանց ապահովում լավ վարձատրվող աշխատավարձ:

Այն, ինչ սկսվեց որպես փոքր քայլ դեպի ապագա, զուգորդվելով Հայաստանում տարեկան ավելի քան 300 արևոտ օրերի հետ, Հայաստանի համար խթան հանդիսացավ՝ հասնելով առաջիկա 10 տարվա ընթացքում երկրի էներգիայի կարիքների ավելի քան 50%-ին:  Որը, ես վստահ եմ, կլինի մեկ ուրիշ «առաջին» ամբողջ աշխարհում։ Ամենամեծ օգուտը կլինի քաղցկեղի ցուցանիշի անկումը, քանի որ CO2 -ի նվազումը կհանգեցնի օդի աղտոտման նվազեցմանը: Այս ամենին ավելացնելով ցերեկվա ժամերին Արարատը տեսնելու ուրախությունը՝ հաստատ կլցնի իմ և ձեր օրը»:

ԱՀԱԸ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ջոզեֆ Զերոնյանը Ավետիսյան դպրոցի կառուցման ընթացքում 2014 թվականին ասել է.

«Ուրախալի է տեսնել, որ Ավետիսյան դպրոցը պատվի է արժանանում հայրենիքում: Դպրոցը բավարարել և գերազանցել է իր հիմնադրման որոշումը հաստատած ԱՀԱԸ Խորհրդի և իր հիմնադիրների հույսերն ու երազանքները:

Ավետիսյան դպրոցի շինարարական թիմի մաս էին կազմում ավագ տեխնիկական խորհրդատու, ճարտարապետ Ռոնալդ Ալթունը, ճարտարապետ Իսահակ Ներսիսյանը, շինարար-կազմակերպիչ Ֆարաջ Երիցյանը, LEED խորհրդատու, Արևային էներգիայի նախագծման և իրականացման խորհրդատու դոկտոր Արմեն Ղարիբյանը, LEED խորհրդատու «Էյ Ջի Բի» ընկերությունը (AJB Inc.), էներգախնայողության խորհրդատու դոկտոր Գնել Դուրյանը, ԱՀԱԸ, LEED և USGBC միջնորդ Ռիչարդ Յուատը և իրավաբանական խորհրդատուներ պարոն Պետրոս Ղուկասյանն ու տիկին Ջինմարի Փափելյանը:

«Սկզբից մինչև վերջ, սա համաձայնեցված թիմային ջանք էր». նշում է պրն. Ալթունը: «Յուրաքանչյուր դեր շատ կարևոր էր, յուրաքանչյուր մարտահրավեր առերեսվում էր: Հայաստանը, լինելով Խորհրդային համակարգի ներքո, սովոր չէր լուծելու բնապահպանական կամ կայուն նախագծի խնդիրներ, ուստի մենք բախվեցինք տարբեր հարցերի: Երբ պրն. Ավետիսյանը մոտեցավ ինձ այս նախագծի վրա աշխատելու համար, ես առաջարկեցի, որ մենք ընդունենք դպրոցը LEED հավաստագրմանը համապատասխան նախագծելու մարտահրավերը: Սա իհարկե հեշտ գործ չէր: Պրն. Ավետիսյանը դարձավ LEED հավաստագրման նպատակի չեմպիոնը: Նա պաշտոնապես ներկայացրեց այս ծրագիրը ԱՀԱԸ խորհրդին և պահպանեց իր նվիրումը ամբողջ ընթացքում: Հենց այս դժվար LEED ճամփորդությունից հետո, մենք իրականացրեցինք մեր իրական տեսլականը: Մենք ոչ միայն հասանք LEED Արծաթին, այլ նաև LEED Երկրին»:

«LEED հավաստագրումը ցույց է տալիս, թե Ավետիսյան դպրոցը ինչքան է համապատասխանում գլոբալ կայունության շարժմանը, և ինչպիսի կարևոր նորարար և առաջատար է ԱՀԱԸ-ն ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում և աշխարհում». հավաստիացնում է պրն. Յուաթը: «Պրն. Ավետիսյանը մեծ դեր խաղաց հետխորհրդային ժամանակաշրջանից դեպի ներկա փոխակերպվելու մեջ: Հայաստանի ամբողջ կրթական համակարգը վերակառուցելու նրա լայն տեսլականը և իր վաղ կենտրոնացումը LEED հավաստագրման վրա հեռանկարային էր այն ժամանակ, երբ Երևանը ուներ ջրի և էներգիայի պակաս»:

Դպրոցի կառուցման գործընթացը Հայաստանում ներմուծեց մի նոր շինարարական մշակույթ՝ պահպանելով բնապահպանական տեղական և միջազգային ամենահաստատուն բոլոր օրենքները և չափանիշները: Դպրոցը արժանացավ վստահության երաշխիքին՝ կիրառելով արդյունավետ ջեռուցում, օդափոխության և օդորակման համակարգեր, ներկայացնելով արևային տաք ջրի եզակի համակցված համակարգ` օգտագործելով պոլիուրեթանային ջերմամեկուսացման պատշաճ մակարդակներ (polyurethane thermal insulation levels), կիրառելով արդյունավետ LED լուսավորության համակարգ և ճարտարապետական պատշաճ նախագիծ՝ ճիշտ ընտրված պատուհաններով և պատերով: Նաև դպրոցի տանիքին օգտագործվել են բաց գույներ, մասնաշենքերի շրջակայքում կառուցվել են շատ կանաչ տարածքներ, որոնք իսկապես արտացոլում են արևի ճառագայթները բնական ձևով, տեղադրվել են անձրևաջրերի հավաքման ստորգետնյա մեծ տարաներ, օգտագործվել ցեմենտի մնացորդներ՝ ցեմենտե սալիկներ պատրաստելու համար, և վերջնական տեսքի, փակ տարածքների օդի որակի, բնական լուսավորության համար ընտրված էկոլոգիապես մաքուր նյութեր:

«Ավետիսյան դպրոցը  Հայաստանում ԱՀԱԸ-ի համար հպարտության աղբյուր է». ասում է դոկտոր Նազարեթ Դարակչյանը՝ ԱՀԱԸ Խորհրդի նախագահը:

«Կրթության մակարդակը շատ ավելի բարձր է, քան տարածաշրջանի այլ դպրոցներում, և դպրոցը ապահովում է անվճար կրթություն մի տարածքում, որտեղ ընտանիքները ապրում են համեստ միջոցներով: Գրեթե բոլոր շրջանավարտները ստացել են բարձրագույն կրթություն տեղական համալսարաններում: Միևնույն ժամանակ Ավետիսյան դպրոցի շենքը ծառայում է, որպես դաս Հայաստանի ճարտարապետների և դիզայներների համար, թե ինչպես կառուցել շինություն, որը թե՛ գեղեցիկ է, թե՛ էներգիայի ու բնական միջոցների օգտագործման համար արդյունավետ: Սա չափազանց ռազմավարական նշանակություն ունի մի պետության համար, որը ստիպված է ներմուծել էներգիայի աղբյուրներ այլ երկրներից: Մեր շնորհավորանքները և հատուկ շնորհակալությունը Էդվարդ Ավետիսյանին և ճարտարապետ Ռոն Ալթունին այս ձեռքբերման համար:

Մասաչուսեթսի Ջոն Միրաք հիմնադրամը LEED հավաստագրման գործընթացի համար ԱՀԱԸ-ին առատաձեռնորեն տրամադրել է ֆինանսավորում:

Միրաք ընտանիքի հիմնադրամը պարտավորվել է պահպանել Հայաստանը` ֆինանսավորելով կազմակերպություններին, որոնք կենտրոնանալու են շրջակա միջավայրի, երեխաների բարեկեցության, աուտիզմի, աղքատության նվազեցման և կրթության բոլոր մակարդակների հարցերի շուրջ:

«Երբ Էդը մոտեցավ մեզ, որպեսզի օգնենք հիմնադրել նոր դպրոց, նա տվեց մեզ անվանակոչման որոշ հնարավորություններ». հիշում է Ջուլիա Միրաքը՝ Ջոն Միրաք հիմնադրամի հոգաբարձուն: «Դրանցից էին տարածքի ենթակառուցվածքի հիմնումը կամ խաղահրապարակների կառուցումը, բայց LEED հավաստագրման գործընթացի գաղափարը միանգամից գրավեց մեզ: Այն ոչ միայն կօգներ ներկայիս աշակերտներին և ուսուցչական կազմին՝ ապահովելով ավելի գրավիչ միջավայր՝ սովորելու և ուսուցանելու համար, այլ նաև առաջարկված համակարգերը կբարելավեին հաջորդ սերունդների վերաբերմունքը: Մեր ընտանիքը հպարտ է, որ կարողացել է օգնել դպրոցին Հայաստանում լինելու կայունության, էներգիայի պահպանման, օդի աղտոտման վերահսկողության, բնապահպանական կրթության և պատասխանատվության փարոս»:

Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում տեղակայված «Հայաստան ծառատունկ ծրագիրը» (ԷյԹիՓի) մի կազմակերպություն է, որը 1994 թվականից աշխատում է Հայաստանի բնապահպանության ուղղությամբ, նաև իր լուման է ներդրել Ավետիսյան դպրոցում բնապահպանական կրթության ուսումնական ծրագրի համար, ինչն օգնել է ապահովել LEED-ի հավաստագրումը: Դպրոցական նախագծերից մեկը, որը ֆինանսավորվում է «ԷյԹիՓի»-ի կողմից, կանաչ տանիքների այգիներն են՝ շենքի վերևում տնկված սիզամարգ, ծառեր և բանջարեղեններ, որոնք ապահովում են ջերմամեկուսացման, ջեռուցման և սառեցման ցածր ծախսեր: Այն նաև օգտագործվում է որպես պահպանման գործնական կիրառում, քանի որ աշակերտները օգնում են խնամել բույսերը և դիտարկել դրանց աճը:

«Իմ առաջին այցը Ավետիսյան դպրոց 2009 թ.-ին էր, երբ այցելեցի Մալաթիա-Սեբաստիա համայնքի հին ուսումնական կենտրոնը», - պատմում է տկն. Փափելյանը: «Հաշվի չառնելով մարտահրավերները՝ կապված շենքի անմխիթար վիճակի հետ, Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը վստահեցրեց, որ աշակերտները հաջողվում են ցանկացած բնագավառում»: Այդ ճամփորդությունից ես նաև իմացա, որ ուսուցիչներից մեկը ԷյԹիՓի-ի կողմից դասընթաց է անցել և կիրառել այն իր դասերի մեջ: Երբ ես ԱՀԱԸ-ի խորհրդի (հոգաբարձության) անդամ էի, ես ներգրավված էի նոր ուսումնական հաստատության ծրագրերում և մենք շատ քննարկումներ էինք ունենում կանաչ դպրոցը զարգացնելու ուղղությամբ: Շենքն ինքնին հսկայական բաղադրիչ է. այն իհարկե պետք է լիներ էկոլոգիապես մաքուր, բայց պարոն Ավետիսյանն ու տնօրեն Գեղամյանը նաև զգում էին, որ աշակերտները պետք է ներգրավված լինեն սովորելու շրջակա միջավայրը պահպանելու և պաշտպանելու գործընթացի մեջ:

«Այժմ, նոր ուսումնական հաստատության դռները բացվելուց 5 տարի անց, մենք կարող ենք նշել, որ այն իսկապես կանաչ դպրոց է: Ավելի քան 400 ծառ և թուփ են շրջապատում ուսումնական հաստատությունը, որոնցից շատերը հենց աշակերտներն են տնկել ATP-ի աջակցությամբ: Աշակերտները տնկում և խնամում են բանջարեղեն դպրոցի կանաչ տանիքի տարածքներից մեկում: Նրանք նաև պարարտանյութ են ստանում ճաշարանի թափոններից, վերամշակում են թուղթ և մրցակցում միմյանց հետ՝ տեսնելու, թե ով կարող է անտեսված իրերից ստանալ ամենաստեղծագործական արվեստ գործը: ԷյԹիՓի-ն Ավետիսյան դպրոցը համարում է որպես նշանավոր գործընկեր-դպրոց: Ամեն անգամ, երբ ATP-ն ցանկանում է նոր ծրագիր կամ նախագիծ իրականացնել իր բնապահպանական կրթության ուսումնական ոլորտում, տնօրեն Գեղամյանը ընդունում է մեր մանկավարժներին: Եվ աշակերտների համար շատ ուրախալի է այցելել Կարին գյուղի ԷյԹիՓի-ի տնկարան և ծառ տնկել յուրաքանչյուր գարնանը: Տեղին է ասել, որ Ավետիսյան դպրոցը ստացել է տարածաշրջանում առաջին LEED վկայականը: Այն լավագույն օրինակ է այլ դպրոցների համար, թե ինչպես կարող են օգնել զարգացնել բնապահպանական տնտեսվարողների հաջորդ սերունդը: Շնորհավորում ենք այն թիմին, ում ջանքերով ստացվեց այս հավաստագրումը: Ես հպարտ եմ, որ կապ ունեմ այսպիսի լավ հաստատության հետ»:

«Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակը նույնպես տպավորված էր Ավետիսյան դպրոցով». ավելացրեց պարոն Յուաթը: «Դպրոցի կառուցման ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչի այցը և պրն Ավետիսյանի հետ նրա հանդիպմումը ՄԱԿ-ի ներկայացուցչի մոտ ստեղծեցին շատ դրական տպավորություն, որ Ավետիսյան դպրոցի նախագիծը, հեռանկարային լինելով հանդերձ, միևնույն ժամանակ գործնական է և էներգաարդյունավետ։ Հետագայում ՄԱԿ-ը որոշ նյութական աջակցություն ցուցաբերեց շինարարությանը և նախագիծը համարեց ոգեշնչող այն երկրների և քաղաքների համար, որոնք լուծում են նմանատիպ մարտահրավերներ, որոնց բախվել էր դպրոցը»:

Ավետիսյան դպրոցի սաները մեծ օգուտ են քաղել դպրոցի առողջ և կայուն միջավայրից, որտեղ հաճախում են մաթեմատիկայի, լեզվի, գիտության, աշխարհագրության, համակարգչային, արվեստի, երաժշտության, արհեստների և ֆիզկուլտուրայի դասընթացների: Նրանք հաջողվել են բազմաթիվ ոլորտներում՝ օգնելով դպրոցին նվաճել մի շարք մրցանակներ, ներառյալ շախմատի ազգային և բանավեճի առաջնորթյություններում: Դպրոցը նաև բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում ՝ 1-ին տեղ ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադայում, 1-ին տեղ ֆրանսերենի հանրապետական օլիմպիադայում և ոսկե մեդալ դպրոցի լավագույն կառավարման համար: 2015 թվականից սկսած, Ավետիսյան դպրոցն ունեցել է ավագ դպրոցի 62 շրջանավարտ: Այս տարի 31 շրջանավարտներ ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ ինչպիսիք են՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Լեզվահասարակագիտական համալսարանը, Հայկական Պետական Մանկավարժական համալսարանը, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի Պետական Բժշկական համալսարանը, Երևանի Պետական Կոնսերվատորիան, Երևանի Պետական համալսարանն ու Հայ-ռուսական համալսարանը:

«Ավետիսյան դպրոցը նաև օգուտ քաղեց LEED հավաստագրումից, քանի որ այն հանդիսանում է եզակի էկոլոգիապես մաքուր շինություն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում». նշում է Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը: «Ամբողջ շինությունը բնապահպանական լաբորատորիա է: Աշակերտներին սովորեցրել են՝ ինչպես տարբերակել աղբը վերամշակման ենթակա նյութերից, դասակարգել թափոնները հատուկ թղթի, պլաստիկի և սննդային աղբի համար նախատեսված տարաներում, ինչպես խնայել ջուրը, տնկել և խնամել ծառերն ու բույսերը ՝ կանաչ տանիքների օգնությամբ: Շնորհիվ LEED հավաստագրման և դպրոցում իրականացված էկո-նախագծի, աշակերտները սովորում են՝ ինչպես օգտագործել պարարտանյութը և ինչպես օգտվել հողը հարստացնելու սկզբունքից՝ «զրոյական կորստով»:

ԱՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի պնդմամբ՝ լինելով քրիստոնյա կազմակերպություն, ԱՀԱԸ-ն խորապես հոգ է տանում շրջապատի և Աստծո երկիրն ու ռեսուրսները պաշտպանելու մասին: «Ավետիսյան դպրոց-համայնքային կենտրոնը մեր աշակերտներին և՛ գիտականորեն, և՛ գործնականորեն կրթում է բնապահպանական խնդիրների մասին և քաջալերում նրանց որդեգրել էկոլոգիապես մաքուր սովորություններ և նպաստել դրանց տարածմանը իրենց ընտանիքների և ընկերների շրջանակում: ԱՀԱԸ-ի ջանքերը Ավետիսյան դպրոցի համար օգնել են, որ աշակերտները իրազեկված լինեն շրջակա միջավայրի մասին և ամբողջ Հայաստանի մասշտաբով օրինակ լինեն այլ դպրոցների և կազմակերպությունների համար»:

«ԱՀԱԸ-ն ողջունում է նախագծի ղեկավարների և մասնագետների նշանակալի խմբի նախաձեռնողական մոտեցումը, ովքեր վեր դասեցին վճարը և շինարարական պայմանները՝ լինելով Արարչի լավ տնտեսներ՝ ձեռք բերելով LEED Silver ու LEED Earth Designation հավաստագրումն Ավետիսյան դպրոցի համար». ասում է ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը: «Մենք վստահ ենք մեր մոլորակի բարեկեցության համար: Բարերարները, ԱՀԱԸ խորհուրդը, ադմինիստրացիան և Ավետիսյան դպրոցի սաներն ու աշխատակազմը լավ խնամք են տանում Հայաստանում շրջակա միջավայրի համար՝ փորձելով գալիք սերունդների համար ապահովել բնապահպանական կայուն հայրենիք»:

Աղբյուր՝ www.amaa.am