Երիտասարդներն ավետում են Սուրբ Ծննդյան Բարի Լուրը

Վերջին տարիներին, կարեւորելով Սուրբ Ծննդյան ավետիսը տնետուն հասցնելը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու երիտասարդաց խմբերը, տարբեր համայքներում, Հիսուս Քրիստոսի Ծննդյան Բարի Լուրն ավետում են հունվարի 5-ին` երեկոյան ժամը 5-ից մինչեւ կեսգիշեր: ՀԱԵ Երեւանի Բաղրամյան 18-ի եւ Հարավ Արեւմտյան Թաղամասի երիտասարդները, հովիվներն ու ծառայողները, նախապես պատրաստած Սուրբ Ծննդյան երգացանկով, տնետուն անցան, այցելեցին համայնքի անդամներին, երգերով ավետեցին Փրկչի Ծնունդը: Տասնյակ ընտանիքներ լսեցին Ավետիսը նախ իրենց տների մուտքի մոտ, այնուհետեւ տան ներսում: