Բակային ճամբար Սպիտակում․ Առաջին լրատվականի անդրադարձը

Լոռու Մարզի Մեծ Պառնի գյուղում այս տարի առաջին անգամ բակային ճամբար է կազմակերպվել: «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ եւ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ, գյուղի 7-14 տրեկան 70 երեխա մեկ շաբաթ շարունակ խաղացին, սնվեցին ու սովորեցին բակային ճամբարում: Ծրագիրը մշակվել էր Հայ Առաքելական եւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու համագործակցության արդյունքում: ՀԱԵ Սպիտակի հոգեւոր հովիվ Սուրեն Մակարյանը եւ Մեծ Պառնիի Հայ Առաքելական եկեղեցու քահանա Հայր Ատոմ Ասատրյանը միասին մշակել են ճամբարի ծրագիրն ու հոգեւոր դասերը, ինչպես նաեւ հոգեւոր թեմաներով դասեր ու սերտողություններ անցկացրել: Մեծ Պառնիում կազմակերպված բակային ճամբարին անդրադարձել է նաեւ Հանրային հեռուստատեսության «Առաջին Լրատվականը»: