Բեյրութի պայթյունի հետեվանքները ՀԱԵ համայնքում

Օգոստոսի 4-ին Բեյրութը ցնցվեց աննախադեպ պայթյունից։ Կան զոհեր և վիրավորներ։ Սակայն Բեյրութի Հայ Ավետարանական քոլեջի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ, փա՛ռք Աստուծուն, Ավետարանական համայնքին, մասնավորապես քոլեջի ուսուցչակազմին եւ աշակերտության ու անմիջական շրջանակին որեւէ  ուղղակի վնաս չի պատճառվել: Դպրոցը, եկեղեցին եւ Հայկազյան համալսարանը միայն ծանր նյութական վնասներ են կրել:

Միանանք կոչին, և աղոթե՛նք Լիբանանի խաղաղության համար, բոլոր վիրավորների ապաքինման համար և Սուրբ Հոգու մխիթարությունը խնդրենք զոհվածների հարազատների համար։ 

Հ․Գ․- Նյութին կից նկարում Հայ Ավետարանական եկեղեցու գեղեցիկ վիտրաժե խաչն է՝ պայթյունից առաջ և հետո։