ՀԱԵ ՔԴ ծառայողների փորձաշրջանը Լիբանանում

Հայաստանյայաց Ավետարանական եկեղեցու քրիստոնեական դաստիարակության չորս ծառայողներ՝ Նելլի Սերոբյանը, Լիլիթ  Անտոնյանը, Անահիտ Սիմոնյանը և Շուշան Ենգիբարյանը, չորս ամսով փորձշրջան անցան Լիբանանում: 2016 թվականի հոկտեմբերի 7-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 28-ը, աղջիկները ոչ միայն դասախոսություններ լսեցին Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցում  և Հայկազյան Համալսարանում, այլեւ ծառայեցին Լիբանանի Հայ Ավետարանական հինգ եկեղեցիներում: