ՀԱԵ-ն հյուրընկալել էր ՀԱԸ բարերարներին

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին(ՀԱԵ)՝ Բաղրամյան 18-ում, 2017թ.-ի հոկտեմբերի 11-ին հյուրընկալել էր Հայաստանի Աստվածաշնչային ընկերության (ՀԱԸ) ներկայացուցիչներին եւ բարերարների խմբին, ովքեր Հայաստանում են ՀԱԸ ծրագրերի բաժնի տնօրեն Արշավիր Գաբուճյանի հրավերով՝ Հայաստանում Աստվածաշնչային ընկերության գործունեությանը  ծանոթանալու համար: Գերմանիայից եւ Շվեյցարիայից ժամանած բարերարների խմբի համար ՀԱԵ-ն հայկական ժողովրդական շնչով «համեմված» ընթրիք էր կազմակերպել: «Հայրեն»  երգչախումբ-նվագախմբի անզուգական կատարումները, որոնք, հիմնականում Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջանների ավանդական երգերն էին, մի մասը՝ Կոմիտասի մշկմամբ, հիացրել էին հյուրերին: Հայկական արմատների ու մշակույթի հետ իրենց առաջին հանդիպումը օտարերկրյա հյուրերը չափազանց տպավորիչ համարեցին: Ընթրիքից ու համերգային ծրագրից հետո, Գերմանիայի եւ Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության տնօրենը, ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանին նվիրեց Շվեյցարիայում Աստվածաշնչի ծագման ու պատմության մասին գիրքը, եւ իր երախտիքի խոսքը հայտնեց ՀԱԵ-ին, արդյունավետ համագործակցության եւ հաճելի երեկոյի համար:  

Հ.Գ.Աստվածաշնչի տարածման առաքելությունը երկար տարիներ է Հայաստանում միավորել է  Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությանը, Հայ Առաքելական եկեղեցուն, Հայ Կաթողիկե եկեղեցուն եւ  Հայաստանյայց Ավետարանական եկեղեցուն: Երեք ուղղադավան եկեղեցիները ՀԱԸ-ի հոգաբարձուներն են:  ՀԱԵ-ն ներկայացնում են Վեր. Գեւորգ Գասպարյանը եւ Վեր. Հովհաննես Հովսեփյանը։