ՀԱԵ երիտսարդներն Ավետում են Սուրբ Ծնունդը

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան Ավետիսը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու բազմաթիվ անդամներ այս տարի առաջինը ստացան երիտասարդներից՝ հունվարի 5-ի երեկոյան: Ավետման երեկոն յուրահատուկ է ՀԱԵ-ում: Այդ օրը մինչև կեսգիշեր, ՀԱԵ երիտասարդներն ու ծառայողները տնետուն են գնում, Սուրբ Ծննդյան երգերով ու ավետման խոսքերով: Երիտասարդները նախ երգում են հավատացյալների տան մուտքի մոտ, այնուհետև, երբ նրանց առջև բացվում են դռները, փառաբանությունն ու ավետումը շարունակվում է տան նեսում: