ՀԱԵ-ն ժամանակավորապես դադարեցնում է զանգվածային միջոցառումները

Քրիստոսով սիրելի եղբայրներ և քույրեր, հաշվի առնելով վերջին ամիսներին աշխարհը տագնապեցրած COVID19-ի (կորոնավիրուս) հետևանքով Հայաստանում ստեղված դրությունը, հետևելով ՀՀ կառավարության հորդորներին և անսալով Աստծո ողորմությանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ևս դադարեցնում է իր բոլոր զանգվածային միջոցառումներն ու ծառայությունները: Այսուհետև, մինչև վտանգի չեզոքացումն ու կառավարության հետագա հրահանգները, ՀԱԵ բոլոր համայնքներին հորդորում ենք մնալ տանը, իսկ կիրակի օրերին հետևել Բաղրամյան 18-ից պաշտամունքի ուղիղ հեռարձակմանը: Պաշտամունքը կհերառձակվի ՀԱԵ Facebook-ի և youtube-ի պաշտոնական ալիքներով՝ ուղիղ միացմամբ: Հղումները՝

https://www.youtube.com/channel/UCZxcaAGSU70a96ZLaPsFbIw…

https://www.facebook.com/ecarmenia/

Շարունակենք նաև աղոթել աշխարհում և մեր երկրում այս օրերին տիրող տագնապի համար, մեր կառավարության, պատասխանատու անձանց ու բժիշկների համար: Աստված օրհնի բոլորիս: