Նկարչական ցուցահանդես Սպիտակի ՀԱԵ-ում

Սպիտակի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին 2019թ.-ի մայիսի 28-ին բազմամարդ էր: Օրը տոնական էր հատկապես եկեղեցու նկարչական խմբակի երեխաների համար: Խմբակի ուսուցչուհի Աննա Թորոսյանը կազմակերպել էր ամբողջ տարվա աշխատանքների ցուցահանդես: Աշխատանքները բազմաժանր էին՝ գծանկար, գունանկար, ապլիկացիա, դեկորատիվ նկարչություն և կոմպոզիցիա:

Ցուցահանդեսի ընթացքում խմբակի անդամները ներկայացրին համաշխարհային արվեստի մասին իրենց գիտելիքները, անդրադարձան նաև հայկական մշակույթին բնորոշ խաչքարերի արվեստի պատմությանը: 

Միջոցառման սկզբում խոսեց Սպիտակի ՀԱԵ հովիվ պատվելի Սուրեն Մակարյանը, իսկ ուսուցչուհի Աննա Թորոսյանն իր շնորհակալական խոսքը հայտնեց ծնողներին նման տաղանդավոր երեխաներ մեծացնելու համար: Ավարտական խմբի երեխաներն անակնկալ մատուցեցին իրենց սիրելի ուսուցչուհուն: Իրենց երախտագիտության խոսքը հայտնեցին նաև ծնողները:

Ցուցահանդեսին ներկա էին եկեղեցու անդամները, երեխաների ծնողները և նկարչական խմբակն արդեն ավարտած երեխաները:   

Լիլիթ Անտոնյան
ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակից