ՀԱԵ Դիլիջանի համայնքը նոր եկեղեցաշենք ունի

Արդեն 16 տարի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ծառայություն է իրականացնում նաեւ Դիլիջան քաղաքում: Եկեղեցու առաջին անդամները մի խումբ հավատացյալներ էին, որոնք տնային պայմաններում Աստվածաշունչ էին սերտում: Աստծո խոսքի իմացության ցանկությամբ տոգորված նրանք դարձան ՀԱԵ մշտական անդամները: 2000թ.-ին ՀԱԵ-ն Դիլիջանում ուներ 7 անդամ եւ 27 ոչ մշտական այցելու: Ասյօր եկեղեցու մկրտված անդամների թիվը 60-ից ավելի է, իսկ այցելուների թիվը՝ 20:

Տարիներ շարունակ եկեղեցական ծառայություններն իրականացվել են բնակելի շենքի մի փոքրիկ բնակարանում: Նեղ ու անհարմար սենյակը, սակայն, չի ընկճել հավատացյալներին այլ մարտահրավեր է դարձել, որպեսզի աղոթեն նոր ու ընդարձակ եկեղեցաշենքի համար:

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 25-ին, Դիլիջանի ՀԱԵ անդամներն ու ՀԱԵ 170-ամյակի առիթով Հայաստան ժամանած հյուրերի մի մասը, փառաբանության պաշտամունք բարձրացրեցին առ Աստված, շնորհակալություն հայտնելով պատասխանված աղոթքների, եկեղեցաշենքի, ինչպես նաեւ բարերարներ տեր եւ տիկին Դոկ. Նազարեթ ու Դոկ. Անի Դարագչյանների, եւ Անաիս Տերյանի համար, որոնց աջակցությամբ Հայաստանյայաց Ավետարանական Եկեղեցու Դիլիջանի համայնքի տեսիլքն իրականություն դարձավ: