Հռոմի Պապի հետ հանդիպումներին հրավիրված էր նաեվ ՀԱԵ-ն

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի պատմական այցն առաջին քրիստոնյա երկիր՝ Հայաստան, հունիսի 26-ին ավարտվեց: Եռօրյա այցի ընթացքում Հռոմի սրբազան քահանայապետը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ մի շարք պատարագներ մատուցեց, այցելություններ, հանրային աղոթք ու հանդիպումներ ունեցավ ինչպես կրոնական ու քաղաքական այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով, Հռոմի Պապի հետ պաշտոնական հանդիպումներին մասնակցել է նաեւ Հայաստանյայաց Ավետարանական եկեղեցին՝ ի դեմս Հայ Ավետարանական Համաշխարհային խորհուրդը ներկայացնող, Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու Վերապատվելի եւ համայնքապետ Հարություն Սելիմյանի: Պոնտիֆիկոսի այցի առաջին օրը՝ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցած «Հրաշափառ»-ի արարողութեան  ավարտին վերապատվելի Հարություն Սելիմյանը  կարճ զրույց է ունեցել Պապի հետ: Մի քանի րոպե տեւած  երկխոսության ավարտին սրբազան քահանայապետը ասել է.  «Հալեպը նահատակների վկայարանն է, եւ ես պիտի աղոթեմ  Հալեպի համար»: