ՀԱԵ Գյումրիի հոգեվոր հովվի ծառայությունը վերսկսեց Վեր. Համլետ Կյուրեղյանը

Հայաստանյայաց Ավետարանական Եկեղեցին Գյումրիում՝ կիրակնօրյա պաշտամունքի ժամանակ, հանդիսավորապես շնորհակալություն հայտնեց մոտ 5 ամիս հովվական ծառայություն իրականացրած Վեր. Գագիկ Հովհաննիսյանին ու նրա տիկնոջը, նույն հանդիսավորությամբ ողջունեց Հայաստանյայաց Ավետարանական եկեղեցու Գյումրիի հոգեւոր հովվի պարտականությունները վերստանձնած Վեր. Համլետ Կյուրեղյանին: Նրա առողջական խնդիրների պատճառով էր, որ Գյումրիի համայնքի ժամանակավոր հովվությունը ստաձնել էր ՀԱԵ Այնթափի հովիվը: Այժմ Վեր. Գագիկ Հովհաննիսյանը վերադարձել է իր համայնք եւ շարունակում է ծառայությունն ընտանիքի հետ միասին: ՀԱԵ-ն փառք է տալիս Աստծուն պատրաստակամ, հոգատար ու անձնվեր հովիվների համար, աղոթում, որ նրանց ծառայությունը լինի ի փառս Աստծո եւ ի բարօրություն Հայ ժողովրդի: