Քրիստոսի Նվերը. Սուրբ Ծնունդը՝ նոր շենքում

Գյումրու Հայաստանյայց Ավետարանական համայնքի համար 2018թ.-ի հունվարի 6-ը պատմական էր: Այս տարվա Սուրբ Ծնունդը՝ տարվա առաջին պաշտամունքը, տեղի ունեցավ նորակառույց եկեղեցաշենքում: Ու թեեւ եկեղեցաշենքի պաշտոնական բացումը դեռեւս չի եղել, համայնքն արդեն վայելում է  նոր հարմարությունները:  

Եկեղեցու ծառայողները և անդամները չէին կարող զսպել իրենց հիացմունքը և ուրախությունը՝ ավելի հարմարավետ և գրկաբաց եկեղեցաշենքում Աստծուն պաշտելու համար: Աստված անմոռանալի նվեր մատուցեց Գյումրու ժողովրդին՝ Գյումրու հենց կենտրոնում Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության միջոցով, կառուցելով այդ հիանալի եկեղեցաշենքը:

Պաշտամունքին ողջույնի խոսքով հանդես եկան Գյումրու ՀԱԵ եկեղեցու ծառայողներ Գրիգոր Վարդանյանը, Արմեն Թադևոսյանը, ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի ղեկավար Կարեն Մանուկյանը և Վերապատվելի Համլետ Կյուրեղյանը: Պաշտամունքը զարդարեցին Կիրակնօրյա դպրոցի սաները և քույրականի քույրերը:

Թող որ Աստված նման անգին նվերներ մատուցի մեր այն համայնքներին, ովքեր դրա կարիքն ունեն և Աստծո Հոգու առաջնորդությամբ շունչ հաղորդեն այդ շինություններին:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ

 

Կարեն Մանուկյան