Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատմական այցը Հալեպի ՀԱԵ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Սիրիա կատարած այցի ընթացքում, եղել է նաեւ Հալեպի Հայ Ավետարանական Բեթել եկեղեցում: Այս մասին գրում է Բերիո Հայոց Թեմի ազգային առաջնորդարանի պաշտոնաթերթը: Հունվարի 7-ի երեկոյան, Կաթողիկոսն իր շքախմբի հետ միասին, հանդիպել է ՀԱԵ համայնքին: Սկզբում վեհափառ Հայրապետը ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում ցեղասպանության հուշակոթողին: Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ՝ վերապատվելի Հարություն Սելիմյանը ողջունել է վեհափառին ՀԱԵ եւ հարակից կառույցնորի անունից: Վրապատվելին իր խոսքի մեջ անդրադարձել է սիրիահայության եւ հատկապես հալեպահայության կրած դժվարություններին, շեշտելով, որ պատերազմի ճգնաժամային տարիները հաղթահարվեցին միասնականության ու համագործակցության շնորհիվ: Այնուհետեւ Վեր. Հարություն Սելիմյանը խորհրդանշական նվեր է հանձնել Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Վեհափառ հայրապետն իր պատգամը ուղղելով հավատացյալ հոծ բազմությանը, նշել է, որ  հալեպահայութեան հավատքի զօրությունն ու կամքն էին, որոնք խթան հանդիսացան պատնեշի վրա մնալու եւ վերականգնումի տեսիլքով գոտեպնդվելու: Այս իմաստով նորին սրբությունը բարձր գնահատեց հալեպահայ երեք համայնքապետերի ժրաջան աշխատանքը: Ապա, վեհափառ հայրապետը վերապատվելի Սելիմյանին պարգեւատրել է ոսկեզօծ խաչով, որպէս տառապյալ մեր ժողովրդին նվիրված ծառայության գնահատանք: Հանդիպումը Հայ Ավետարանականա համայնքի հետ ավարտվել է վեհափառ հայրապետի «Պահպանիչ» աղոթքով:

Աղբյուր՝ http://www.kantsasar.com/