Մեկօրյա համագումար Հայաստանի եվ Արցախի ՀԱԵ կանանց համար

Հյուսիսային Ամերիկայի ՀԱԵ միության արեւելյան թեւի կանանց հանձնախմբի ներկայացուցիչ Սիլվա Խոշաֆյանի «Արի ու տես» նախաձեռնության շրջանակներում, Հայաստանի ու Արցախի տարբեր մարզերում մեկօրյա համագումարներ կազմակերպվեցին: Համագումարներին, ընդհանուր առմամբ, մոտ 2000 կին մասնակցեց, որոնցից 71-ն առաջին անգամ լսելով Աստծո մասին՝ ապաշխարության աղոթք բարձրացրեցին: Մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից ու Կանադայից ժամանած հյուրերը եղան 7 քաղաքում, հանդիպեցին ՀԱԵ ավելի քան 20 համայնքների կանանց խմբերի հետ, խոսեցին, Աստվածաշունչ սերտեցին, աղոթեցին, հյուրասիրեցին, մոտ 200 Նոր Կտակարան նվիրեցին: Վերջին հանդիպումը ՀԱԵ Երեւանի Բաղրամյան 18-ում էր: Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն ՀԱԵ, այլեւ սիրիահայերի Հոգեւոր Եղբայրակցություն համայնքի կանայք: Թեման՝ «Աստծո ողորմությունը մարմնավորող կինն» էր: Համագումարի խոսնակը կոչ արեց կանանց իրենց հոգեւոր աճը ծառայեցնել Աստծո փառքին ու վկայել այն փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում իրենց կյանքում: