«Հույսի տուն»-ը շնորհավորել է երիտասարդ չեմպիոնին

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Երեւանի «Հույսի տուն»-ը շնորհավորել եւ  հատուկ ուշադրության է արժանացրել եկեղեցու երիտասարդներից մեկին՝ Նորայր Հախոյանին:  Նորայրն անցյալ շաբաթ՝ մարտի 27-ին, հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդների առաջնությունում նվաճել է 1-ին մրցանակը և դարձել Հայաստանի չեմպիոն: Նորայրն այսպիսով ևս մեկ նվաճում ավելացրեց իր մարզական ձեռքբերումներին, որոնց թվում՝ 2015-2017 թթ երիտասարդների Հայաստանի առաջնության հաղթող, միջազգային բազմակի մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից:  Չեմպիոնին շնորհավորել են ՀԱԵ համայնքի անդամները, մաղթել նրան նորանոր հաջողություններ, ինչպես նաև Աստծո ներկայությունը, առաջնորդությունն ու օրհնությունը նրա կյանքի բոլոր օրերում: