Տիկնանց եռօրյա համագումար Իջեվանում

Իջևանի  Հայաստանյայց  Ավետարանական  Եկեղեցում  մայիսի  20-22-ը  տեղի  ունեցավ  տիկնանց  համագումար՝  «Աստված  Սեր  Է» խորագրով:  Համագումարի առաջին օրը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը խոսեց մեղքի մասին: Մյուս օրերին ՀԱԵ Իջևանի հոգևոր հովիվ վեր. Ալբերտ Փայտյանը խոսեց Աստծո սիրո և այդ սիրո շնորհիվ Իր հետ հաշտության միակ ճանապարհի՝ ապաշխարության մասին: Յուրաքանչյուր թեմա համագումարի մասնակիցները խմբերով քննարկելու հնարավորություն ունեցան: Տիկնանց համագումարին 50-ից ավելի կին էր մասնկացում: Նրանք  մեծ  սիրով  ու  խանդավառությամբ  ոչ միայն փառաբանում էին Աստծուն, սերտում Սուրբ Գիրքը, այլև մասնակցում էին խաղերին ու ձեռային  աշխատանքին:  Համագումարի մասնակիցները վայելում  էին Աստծո սերը նաև միմյանց ու իրենց ծառայություն մատուցող առաջնորդների հետ հաղորդակցության միջոցով: