Զորակոչ, նվիրման պաշտամունք

Սիրելի քույրեր, եղբայրներ, հայրենակիցներ։ 
Հասկանալով այսօր մեր հայրենիքին բոլորիս գիտակցված նվիրման կարևորությունը, պահի լրջությունը և արձագանքելով ՀՀ վարչապետի կոչին ՀԱԵ-ն կազմեց կամավորական խումբ, որը պատրաստ է մեկնել ռազմի դաշտ և իր ծառայությունը բերել այնտեղ, որտեղ կարիքը կա: Խումբը բաղկացած է ՀԱԵ հոգևոր հովիվներից:
ՀԱԵ-ն կոչ է անում իր համայնքի բոլոր տղամարդկանց, ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն միանալ այս խմբին և իրենց ծառայությունը բերել մեր երկրին՝ կապվել մեզ հետ և ցուցակագրվել:
Խումբը կազմելուց հետո պիտի դիմենք ՀՀ Պաշտպանության Նախարարությանը և խումբը հանձնենք ՊՆ-ի տնօրինմանը:  
Աստված օրհնի բոլորիս։

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցուց արդեն իսկ կամավորագրված հովիվներն են․

Վեր. Հովհաննես Հովսեփյան
Վեր. Ավետիք Խաչատրյան
Պատ. Արամ Բաբաջանյան
Պատ. Ատոմ Սիմոնյան
Պատ. Դավիթ Բաբայան
Մհեր Շարբաթյան

Նյեմբերի 4-ին տեղի ունեցավ ռազմաճակատ մեկնող ՀԱԵ կամավորների նվիրման և հաղորդության պաշտամունք։ Աստծո խոսքից պատգամով  և կամավորներին քաջալերող խոսքով բաժնեկցեց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը։ Հաղորդությունը մատակարարեց Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի գործադիր տնօրեն Վահան Թութիկյանը։