ՀԱԵ խորհուրդը նոր անդամներ ունի

Ամեն տարի ՀԱԵ համաժողովը նշանավորվում է ՀԱԵ գերագույն մարմնի՝ խորհրդի կազմի ընտրությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ  իրավունք ունի 2 տարի մնալ խորհրդի կազմում, իսկ նրանք, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է, փակ քվեարկությամբ փոխարինվում են նոր անդամներով: 2019թ.-ի հոկտեմբերի 6-8-ը տեղի ունեցած համաժողովի ընթացքում նույնպես թարմացավ գերագույն մարմնի կազմը: 77 պատվիրակի փակ քվեարկության արդյունքում ՀԱԵ խորհրդի կազմում վերընտրվեցին վեր. Սարգիս Օչինյանը և պատ. Ատոմ Սիմոնյանը, խորհրդի կազմը համալրեցին վեր. Հովհաննես Հովսեփյանը, վեր. Ավետիք Խաչատրյանը, պատ. Սենո Սարիբեկյանը և Մհեր Շարբաթյանը:  Խորհրդի կազմում մնալու երկամյա իրավունքից օգտվելով՝ իրենց ծառայությունը կշարունակեն վեր. Գառնիկ Թութիկյանը, վեր. Արթուր Օչինյանը, պատ. Արամ Բաբաջանյանը, պատ. Կարեն Օչինյանը և պատ. Խաչատուր Խաչատրյանը:

Դիվանի ընտրությունը, սակայն, տեղի ունեցավ 2019թ.-ի նոյեմբերի 4-ին  ՀԱԵ խորհրդի առաջին՝ արտահերթ ժողովի ընթացքում: Նորընտիր խորհրդի 11 անդամների փակ քվեարկության արդյունքներով դիվանի կազմը վերընտրվեց, ըստ այդմ՝ ևս մեկ տարի ՀԱԵ խորհրդի նախագահությունը կվստահվի Դիլիջանի ՀԱԵ հոգևոր հովիվ վեր. Գառնիկ Թութիկյանին, փոխնախագահությունը կշարունակի Ալավերդու ՀԱԵ հոգևոր հովիվ վեր. Արթուր Օչինյանը, գանձապահությունը կլինի Գորիսի ՀԱԵ հոգևոր հովիվ վեր. Սարգիս Օչինյանի ծառայությունը, իսկ քարտուղարության պարտականությունները կշարունակի Գյումրու ՀԱԵ հոգևոր հովիվ պատ. Արամ Բաբաջանյանը: