Կորոնավիրուսի ազդեցությունը եկեղեցական կյանքի վրա

Վերջին ամիսներին, հայտնի պատճառներով, աշխարհի գրեթե բոլոր կրոնական համայնքները նույնպես ստիպված էին ինքնամեկուսանալ: Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, իր գոյության պատմության ընթացքում առաջին անգամ փակեց եկեղեցու դռներն ու բացեց օնլայն հաղորդակցության բոլոր հնարավոր հարթակները: Երկու ամիս շարունակ Հայաստանի և Արցախի մոտ 30 ՀԱԵ-ներում կիրակնօրյա պաշտամունքները, սերտողությունները, մանկական, պատանեկան և երիտասարդական ծառայություններն իրականացվում են առցանց: Որքանո՞վ առցանց համայնքային կապը խաթարեց կամ նպաստեց եկեղեցական ծառայություններին, այս մասին ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը զրուցել է Բաղրամյան 18-ում գտնվող ՀԱԵ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանի հետ: