Մանուկների նվիրում Արցախի ՀԱԵ-ում

Արցախի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում ապրիլի 28-ի կիրակնօրյա պաշտամունքը նշանավորվեց մանուկների նվիրատվությամբ: Արցախի ՀԱԵ 5 ընտանիք համայնքի առջև Աստծուն հանձնեցին 7 երեխայի: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը նախ բացատրեց նվիրման իրական իմաստը: Նա շեշտեց, որ նվիրումը  շնորհակալություն է Աստծուն զավակների համար և գիտակցում, որ ամեն բան Աստծուն է պատկանում, այդ թվում և մեր զավակները: Վեր. Մելքոնյանը նշեց, որ ծնողները տնտեսներ են, որոնց վստահվել են այդ մանուկները, իսկ տնտեսի պարտականությունն այդ երեխաներին Աստծո կամքի և ոչ թե իր չիրականացած իղձերի համեմատ մեծացնելն է: Համայնքն էլ, իր հերթին, ստանձնեց այդ մանուկների քրիստոնեական դաստիարակության՝ հոգևոր կրթության ու խնամքի համար նպաստավոր միջավայր ստեղծելու պարտականությունը: Այնուհետև վերապատվելին աղոթեց եխաներից յուրաքանչյուրի համար առանձին-առանձին՝ հանձնելով նրանց Աստծո հոգատար ձեռքերի մեջ: