Կանանց միամսյակի, ու հատկապես մայրիկների տոնի կապակցությամբ, Կապանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի մանուկներն ու պատանիները ծաղկանման բռոշներ ու մազակալներ էին պատրաստել իրենց մայրիկների, տատիկների, քույրիկների ու համայնքի կանանց համար: ՀԱԵ մանուկներն ու պատանիները հատկապես ուրախ էին, որ իրենց ձեռքի աշխատանքները ոչ միայն կզարդարեն իրենց սիրելիներն, այլեւ կհիշեցնեն նրանց սիրո եւ ուշադրությա մասին:
Մայրության ու գեղեցկության տոնին նվիրված միջոցառում էր կազմակերպել Երեւանի «Հույսի Տուն» ՀԱԵ-ն: Պաշտամունքից, պատգամից շնորհավորանքներից բացի ցուցադրվեցին «Հույսի Տան» տարբեր խմբակների սաների աշխատանքները: Միջոցառմանը ներկա կանայք եւ աղջիկները տուն վերադարձան նվերներով: