«Մայրեր եվ դուստրեր»՝ համագումար Հանքավանում

Օգոստոսի 26-28-ը Հայստանյայց Ավետարանական Եկեղեցին, «Շողիկ» ճամբարում, առաջին անգամ կազմակերպեց համագումար նախատեսված մայրերի եւ 11 տարին լրացած դուստրերի համար: Համագումարի 38 մասնակիցների թվում նաեւ հարսեր եւ սկեսուրներ կային: 2 օր մայրերն ու դուստրերը հնարավորություն ունեցան լսելու Հուրի Մելքոնյանին, ով Աստվածաշնչյան հիմնավորումներով զավակներին հնազանդության կոչ արեց, իսկ մայրերին՝ ճիշտ դեր ստաձնել զավակների հետ հարաբերություններում: Համագումարի մասնակիցները դասախոսություններից բացի, գործնական աշխատանքի հնարավորություն ունեցան, քննեցին իրենց, թե ինչպիսի՞ վարք են դրսեւորում դժվարությունների ժամանակ: Հուրի Մելքոնյանը հորդորեց որպես չափանիշ Քրիստոսին նայել, ներկայացրեց մեր Տիրոջ հատկություններն ու Աստծուն հաճելի ծնող եւ զավակ լինելու համար դրանց ձգտելու անհրժեշտությունը:

Հարկ է նշել, որ համագումարի ընթացքում մայրերից եւ դուստրերից շատերը առաջին անգամ էին հնարավորություն ունենում իրար ասելու սիրո եւ գնահատանքի խոսքեր, որոնք տարբեր պատճառներով զսպել կամ դրանց անհրաժեշտության մասին չէին մտածել: Համագումարի հենց առաջին օրը՝ ծանոթության խաղը, որի ընթացքում մայրերը, ներկայացնելով իրենց դուստրերին, նշում էին նրանց յուրահատկությունների մասին, իսկ դուստրերը՝ մայրերի, բազմաթիվ հուզիչ խոստովանություններ ու  գնահատականներ հնչեցին: Առաջին օրվա մթնոլորտը շարունակվեց ողջ համագումարի ընթացքում: Մասնակիցները, տուն վերադարձան Քրիստոսի հատկանիշներին ձգտելու եւ ավելի լավ մայր ու դուստր դառնալու որոշումով: