Ներկայացվեց ՀԱԵ ՔԴ նոր աշխատակազմը

2017 թ.-ի հոկտեմբերի 1-3-ը տեղի ունեցած ՀԱԵ միության ժողովը հիանալի առիթ էր նաեւ ՀԱԵ ՔԴ վաստակավոր աշխատակազմին հրաժեշտ տալու, եւ նոր՝ երիտասարդ կազմին ներկայացնելու համար: ՔԴ նախկին աշխատակազմի անդամների մասին պատմող տեսանյութից հետո՝ (տեսանյութը տես այստեղ՝ www.youtube.com-EC) ՀԱԵ խորհրդի նախագահ Վեր. Գեւորգ Գասպարյանը շնորհակալություն հայտնեց ՔԴ տնօրեն Վեր. Ալբերտ Փայտյանին, մանկապատանեկան ծրագրերը համակարգող Էլիզ Բաղդասարյանին, մշակութային ծրագրերի պատասխանատու Էմիլյա Օհանյանին, եւ Երիտասարդական ծրագրերը համակարգող, բայց վերջին 3 տարիներին երեխայի խնամքի արձակուրդում գտնվող Արեւ Սարուխանյանին: Շնորհակալություն հայտնելով երկարամյա ավանդի եւ անգնահաատելի ծառայության համար, խորհրդի նախագահը՝ միության անունից, նաեւ նվերներ հանձնեց ՔԴ նախկին աշխատակազմի անդամներին: Երախտիքի եւ գնահատանքի խոսքերից հետո, բեմ հրավիվեց ՀԱԵ ՔԴ նոր աշխատակազմը, որի լիազորությունները սկսվեցին հոկտեմբերի 1-ից՝ ՔԴ տնօրեն պատ. Ավետիք Խաչատրյանը, մանկապատանեկան ծրագրերը համակարգող Անահիտ Սիմոնյանը, մշակութային ծրագրերի պատասխանատու Լիլիթ Անտոնյանը եւ երիտասարդական ծրագրերի համակարգող Շուշան Ենգիբարյանը, որն, ի դեպ, արդեն 3 տարի է նույն պաշտոնին է: ՔԴ նոր աշխատակազմի աղջիկները, մինչեւ այս պաշտոններին անցնելը, գրեթ մեկ տարի վերապատրաստվել են, որից 4 ամիսը՝ Բեյրությում (Մանրամասները տես այստեղ՝ http://www.eca.am/news/our_news/beyrut-pordzashrjan):

Առաջիկա 6 ամիսները ՀԱԵ ՔԴ նոր աշխատակազմի համար կլինի ծանոթության շրջան, այնուհետեւ կսկսվեն նոր ծրագրերն ու մոտեցումները: