ՀԱԵ խորհուրդը նոր կազմ եվ նոր նախագահ ունի

2017 թ.-ի հոկտեմբերի 1-3-ը Հանքավանում տեղի ունեցած ՀԱԵ միության համաժողովին վերափոխվեց ՀԱԵ ղեկավար մարմնի՝ խորհրդի կազմը:  Խորհրդի կազմում մնալու երկամյա իրավունքից օգտվելով` իրենց ծառայությունը կշարունակեն Վեր. Ալբերտ Փայտյանը, Վեր. Հովհաննես Հովսեփյանը, Սենիկ Սարիբեկյանը, Մհեր Շարբաթյանը եւ Պատ. Դավիդ Բաբայանը: Հայաստանի եւ Արցախի տարբեր քաղաքների ՀԱԵ պատվիրակների փակ քվեարկության արդյունքում, ՀԱԵ խորհրդի կազմում կշարոնակի աշխատել Պատ. Վարդան Ափինյանը, ինչպես նաեւ կավելանան Պատ. Ատոմ Սիմոնյանը, Սուրեն Մակարյանը, Վեր. Համլետ Կյուրեղյանը, Վեր. Սարգիս Օչինյանը եւ Վեր. Արամ Մկրտչյանը:  

Այնուհետեւ, նոր անդամներով համալրված խորհուրդը, դարձյալ փակ քվեարկությամբ, ընտրեց խորհրդի կազմը: Դիվանն առաջաիկայում կնախագահի Վեր. Ալբերտ Փայտյանը,  փոխնախագահությունը կշարունակի Վեր. Հովհաննես Հովսեփյանը,  գանձապահի պաշտոնում ընտրվել է Վեր. Սարգիս Օչինյանը, նրան կօգնի Պատ. Դավիթ Բաբայանը: Առաջիկա տարվա ընթացքում խորհրդի ժողովները կարձանագրի Պատ. Ատոմ Սիմոնյանը: