ՀԱԵ խորհուրդը նոր կազմ եվ նախագահ ունի

2018թ.ի հոկտեմբերի 7-9-ը տեղի ունեցած ՀԱԵ տարեկան ժողովի ընթացքում կայացավ ՀԱԵ գերագույն մարմնի՝ խորհրդի կազմի հերթական ընտրությունը: Խորհրդի կազմում մնալու երկամյա իրավունքից օգտվելով՝ իրենց ծառայությունը կշարունակեն վեր. Համլետ Կյուրեղյանը, վեր. Արամ Մկրտչյանը, վեր. Վարդան Ափինյանը, վեր. Սարգիս Օչինյանը, պատ. Ատոմ Սիմոնյանը, պատ. Սուրեն Մակարյանը: Հայաստանի եւ Արցախի տարբեր քաղաքների ՀԱԵ պատվիրակների եւ հովիվների փակ քվեարկության արդյունքում  ՀԱԵ խորհրդի կազմը համալրեցին վեր. Գառնիկ Թութիկյանը, վեր. Արթուր Օչինյանը, պատ. Խաչատուր Խաչատրյանը, պատ. Կարեն Օչինյանը եւ պատ. Արամ Բաբաջանյանը:

Այնուհետեւ, նոր անդամներով համալրված խորհուրդը, դարձյալ փակ քվեարկությամբ, ընտրեց խորհրդի կազմը: Դիվանն առաջիկայում կնախագահի Վեր.Գառնիկ Թութիկյանը,  փոխնախագահ ընտրվեց վեր.Արթուր Օչինյանը, գանձապահի պաշտոնում վերընտրվեց վեր. Սարգիս Օչինյանը, միության հաշվապահությունը կվարի պատ. Ատոմ Սիմոնյանը, առաջիկա տարվա ընթացքում խորհրդի ժողովները կարձանագրի պատ. Արամ Բաբաջանյանը: