Ամառային ճամբար՝ առցանց հարթակում

Նոր նախագիծ` ամառային ճամբարներին ընդառաջ: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը` Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ՔԴ բաժնի նախաձեռնությամբ կիրականացվի Օնլայն ճամբար` «Հետևորդներ» թեմայով` նախատեսված հատուկ աշակերտաց խմբերի համար: Պատանիները և առաջնորդները ճամբարին կմասնակցեն` միանալով ՀՀ և Արցախի տարբեր շրջաններից zoom հարթակի միջոցով: Նախագիծը կիրականացվի 6 օր, 2 փուլով, շարունակական ծրագրով` առաջին փուլը կիրականացվի մայիսի 29-ին, 30-ին և 31-ին, երկրորդ փուլը` հունիսի 5-ին, 6-ին, 7-ին, այսպես ասած «3 հերթափոխով»` ճամբարային կոլորիտը պահելու նպատակով: Ծրագրում նախատեսվում են ակտիվ խաղեր, սեմինարներ, քննարկումներ փոքր խմբերում, առցանց ճաշ, և որ ամենակարևորն է Աստծո խոսքի սերտում: Առաջիկա իրադարձություններին կարող եք հետևել ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերի միջոցով: Էջերի հղումները ստորև.

https://www.facebook.com/shoghik.camp/

https://www.instagram.com/shoghik_camp/