ՀԱԵ պատանեկան համագումար Ստեփանավանում

Ապրիլի  29-ին, Ստեփանավանի  Հայաստանյայց  Ավետարանական  եկեղեցում,  տեղի  ունեցավ   պատանեկան  համագումար,  որին   մասնակցեցին   ՀԱԵ    100-ից ավելի  պատանիներ   Վանաձորից,   Իջևանից,  Շիրակամուտից,  Ալավերդուց  և  Ստեփանավանից: Համագումարի   նպատակը   Աստծուն միասնաբար փառաբանելն ու պատանիների միջեւ  մտերմիկ  մթնոլորտ  ստեղծելն էր:  ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության պատասխանատու՝ Վեր. Ալբերտ  Փայտյանը   խոսեց  աղոթքի կարեւորության եւ այն կյանք դարձնելու մասին: Առաջնորդների  ջանքերով,  հյուրասիրությունից  բացի,  հատուկ  մտածված  ժամանցը՝  խաղեր,  բեմադրություն, վկայություններ,  երգեր  և  այլ  հետաքրքիր  նախաձեռնություններ,  համագումարն ավելի հետաքրքիր ու   ջերմ դարձրեցին:  Տարբեր քաղաքների պատանիները մտերմանալու առիթ ունեցան, նոր ընկերներ ձեռքբերեցին եւ բաժանվեցին  միմյանցից  կրկին  հանդիպելու մեծ  սպասումով: