Ձմեռային բակային ճամբար Շիրակամուտում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Շիրակամուտում, 7-րդ տարին անընդմեջ, ձմեռային բակային ճամբար է կազմակերպում գյուղի պատանիների համար: Այս տարի բակային ճամբարը սկսվեց հունվարի 6-ին, երեկոյան ժամը 17.00-ին՝ հրավառությամբ: Մոտ 70 պատանի 4 օր շարունակ միասին խաղալու են, ուրախ ժամանակ անցկացնեն եւ որ ամենակարեւորն է՝ Աստվածաշունչ են սերտելու: Հունվարի 7-ին բակային ճամբարին միացել էին նաեւ Վանաձորի ՀԱԵ 16 պատանիներ: Միասնական պաշտամունքին, խաղերին, հյուրասիրությանն ու ուրախ ժամանցային ծրագրին հաջորդեց խմբակային լուսանկարը: Հատկանշական է, որ այս ճամբարին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները, սահմանափակումը միայն տարիքային էր: Ճամբարային յուրաքանչյուր օրը սկսվում է պաշտամունքով, պատանիները միասին նաեւ նախաճաշում եւ ճաշում են, ինչպես նաեւ տարբեր հոգեւոր տեսանյութեր են դիտում ու սուրբգրային սերտողությունների մասնակցում: Ձմեռային բակային ճամբարը Շիրակամուտում կավարտվի հունվարի 10-ին: