«Սրտից-Սիրտ» սեմինար՝ Վանաձորի ՀԱԵ-ում

   Մարտի 27 -30- ը Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում  տեղի ունեցավ «Սրտից – Սիրտ»  ավետարանչական ծառայության սեմինարը: Այս սեմինարի նպատակը եկեղեցու ծառայողներին ճիշտ ավետարանչության մեթոդները սովորեցնելն էր: Սեմինարն իր մեջ պարունակում էր տեսական ուսուցում եւ գործնական աշխատանք:
   Հովիվ՝ Վեր. Գևորգ Գասպարյանի հրավերով սեմինարն անցկացրեցին < Սրտից –Սիրտ > ծառայության 5 հոգուց բաղկացած դասախոսական կազմը՝ Գևորգ Մկրտչյանի գլխավորությամբ:
   Սեմինարին մասնակցում էին եկեղեցու ՔԴ բաժնի բոլոր ծառայողները՝ 22 հոգի:
   Քառօրյա այս սեմինարի օրակարգը շատ հագեցած էր. սկսվում էր պաշտամունքով, որին հաջորդում էին չորս դասաշարքերը, հյուրասիրություններըը,  իսկ օրվա ավարտին սովորածը կիրառվում էր գործնականում: Փոքր խմբերով այցելություններ էին արվում նախապես ցանկություն հայտնած ընտանիքներին: Շատ օրհնաբեր ծառայություն էր, ինչի արդյունքում շատերը իրենց կյանքը նվիրեցին Հիսուս Քրիստոսին և դարձան եկեղեցու մեկ մասնիկը: Եկեղեցին իր հովանու տակ վերցրեց այդ ընտանիքների հոգևոր խնամքը:
   Սեմինարն ավարվեց  քննությամբ, որի արդյունքների հիման վրա տրվեցին վկայականներ:
    Հովիվ՝ Վեր. Գևորգ Գասպարյանի հովվական խոսքով եւ աղոթքով  եզրափակվեց սեմինարը: Վերապատվելին շնորհակալություն հայտնեց սեմինարավարներին,իսկ մասնակիցներին հոգևոր բեղուն ծառայություն մաղթեց, որից հետո հանձնեց վկայականները: