Սուրբ Ծննդյան ուրախություն սահմանամերձ գյուղերում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) նախաձեռնությամբ ՀԱԵ երիտասարդները (ովքեր մասնակցել էին այս ամառ ԱՀԱԸ 100 ամյակի համագումարին), հովիվները և քրիստոնեական դաստիարակության բաժնի աշխատակիցները դեկտեմբերի 26-ին հատուկ առաքելությամբ ուղևորվեցին Տավուշի մարզ: Նպատակը Սուրբ Ծննդյան Բարի Լուրը և նվերները փոխանցելն էր  Տավուշի սահմանամերձ և սահմանապահ 9 գյուղերի` Չինարիի, Այգեձորի, Նորաշենի, Վերին Կարմիրի, Չորաթանի, Մովսեսի, Այգեպարի, Տավուշի և Ներքին Կարմիրի երեխաներին:  Պատրաստելով  հետաքրքիր և անակնկալներով լի ծրագիր, մանունկներին փոխանցեցին Սուրբ Ծննդյան ողջ գաղափարը՝ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդյան Ավետիսը:: Ընդհանուր առմամբ 6-13 տարեկան ավելի քան 800 երեխա այդ օրը լսեցին Բարի լուրը`Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը, սովորեցին Սուրբ Ծննդյան երգեր, խաղացին ամանորյա հետաքրքիր խաղեր, իսկ վերջում, մանուկների ուրախությունն ամբողջացավ, երբ իրենց հանձնվեցին Սուրբ ծննդյան նվերները: Հեռավոր սահմանամերձ գյուղերում այդ օրը իսկապես յուրահատուկ տոնական տրամադրություն ստեղծվեց:

Անահիտ Սիմոնյան
ՀԱԵ ՔԴ աշխատակից

Ավելի ուշ՝ հունվարի 17-ին ՀԱԵ ՔԴ աշխատակազմաը և Իջևանի ՀԱԵ ծառայողները, համատեղ ուժերով Բարի Լուրը հասցրեցին նաև  Տավուշի  մարզի  սահմանամերձ  Կիրանց և Դովեղ գյուղեր: Կիրանցում միջոցառմանը ներկա էին Կիրանց և Աճարկուտ  համայնքների  դպրոցականները, նրանց ծնողները,  ուսուցիչները,  Կիրանցի դպրոցի տնօրենն  ու  համայնքապետը:  Միջոցառման մասնակից բոլոր 56 երեխաները տուն վերադարձան նվերներով: Դովեղում մասնակիցների թիվը 40 էր: