Գյումրու եվ Վանաձորի ՀԱԵ երիտասարդների հանդիպում

Հունվարի 22-ին Վանաձորի ՀԱԵ-ն հյուրընկալել էր Գյումրու ՀԱԵ աշակերտաց խմբի երիտասարդներին՝  Գրիգոր Վարդանյանի առաջնորդությամբ: Հյուրընկալության նպատակը համատեղ սեմինարն էր, որը վարեց Գրիգոր Վարդանյանն առաջնորդների և պատրաստվող առաջնորդների համար: Թեման վերնագրված էր՝ «Հարսանիք առանց փեսայի»: Սեմինարի մոտ 3 տասնյակ մասնակիցներն անդրադարձան արդյունավետ ծառայության միակ գրավականին՝  Աստծո կենսարար առաջնորդությանը: Սերտեցին, որ ինչպես ուխտի տապանակն էր անհրաժեշտ տաճարում, այնպես էլ Տիրոջ ներկայությունն է անհրաժեշտ Իրեն ծառայողների կյանքում:

Սեմինարից հետո երիտասարդները, հյուրասիրության սեղանի շուրջ, հաղորդակցության առիթ ունեցան, այնուհետեւ մասնակցեցին միասնական երիտասարդական պաշտամունքին:

Հանդիպումն ավարտվեց վեր. Գևորգ Գասպարյանի աղոթքով: