ՀԱԵ-ն Վանաձորում շնորհավորել է համայնքի կանանց մեկամսյակը

Կանանց մեկամսյակի շրջանակներում յուրօրինակ միջոցառում էր կազմակերպել Վանաձորի ՀԱԵ-ն: Եկեղեցու կանանցով՝ մայրերով, քույրերով ու տատիկներով լեփլեցուն դահլիճում ելույթ ունեցան եկեղեցում գործող երգի, պարի, ասմունքի խմբակները և «Փոքրիկ արեւներ» խումբը: Մոր կարեւորությունն ու դերը շեշտադրող ներկայացմամբ հանդես եկավ նաեւ եկեղեցու թատերական խումբը. մոր կյանքից վերցված  դրվագներ, որոնք շեշտեցին կնոջ կարեւորությունն ու մեծարեցին այն դերը, որն իսկզբանե Աստված է սահմանել կնոջ համար: Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ: