2019-ի առաջին «Վերնատուն»-ը Հանքավանում

Փետրվարի 18-ին և 19-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Հայաստանի և Արցախի հովիվներն ու օգնականները 2019-ի առաջին «Վերնատան»-ն էին՝ Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում: Հովվության կոչում և առաքելություն ստանձնած մոտ 30 ծառայող 24 ժամ անցկացրեց մեծագույն Հովվի՝ Հիսուսի Քրիստոսի Խոսքի սերտողության, աղոթքի ու հոգևոր հաղորդակցության մթնոլորտում: Այս «Վերնատան» թեման «Քրիստոսաբանությունն» էր: ՀԱԵ եկեղեցու առաջնորդները, ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանի բանախոսությամբ, անդրադարձան Քրիստոսաբանությունն ուսումնասիրելու ուղիներին, Աստվածաշնչյան հիմքերին: ԱՄՆ-ից Հայ Ավետարանական եկեղեցու վերերապատվելի Արեն Պալապանյանն էլ վիդեոդասախոսության միջոցով  անդրադարձավ Աստվածաշնչի անսխալականությանը: «Վերնատան»-ն ընթացքում հովիվները նաեւ հաղորդակցության եւ իրենց փորձառությունը միմյանց բաժնեկցելու հնարավորություն ունեցան:

Վերնատան մասին տես այստեղ՝ www.eca.am/vernatun