«Վերնատան» խոսնակը Վեր. Դոկ. Բրյուս Բալոյանն էր

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Հայաստանի եւ Արցախի  հովիվների հոգեւոր աճի եւ աստվածաբանական գիտելիքների ավելացման համար, ամիսը մեկ անգամ «Վերնատուն»-ը մեկ հարկի տակ է հավաքում նրանց: Քրիստոսի պատգամի, համատեղ աղոթքի ու հաղորդակցության օրհնյալ 24 ժամերը միշտ հագեցած են լինում տարբեր աստվածաբանական թեմաներով բանակոսություններով ու զեկույցներով: Երբեմն, երբ հիմնական խոսնակը այլ երկրից է հրավիրվում, «Վերնատուն»-ը երկու օր է տեւում, այնպես ինչպես այս անգամ: Մայիսի 14-16-ը, Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում կայացած հերթական «Վերտան» խոսնակը աստվածաբանության դոկտոր, Վեր. Բրյուս Բալոյանն էր: Հին Ուխտի խորհրդանշական պատմությունների, Հիսուսի կարճ եւ խտացված կարգախոսների, Ավետարանում ոչ սովորական հերոսների հավատք սովորեցնելու օրինակների հիման վրա Վեր. Դոկ Բրյուս Բալոյանը ՀԱԵ հովիվներին խոսեց քարոզչության եւ այն արդիականացնելու մի շարք մեթոդների մասին: